a
  >    >  Էլեկտրոնային–մեխանիկական կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային–մեխանիկական կոնստրուկտոր Z-bots Մեքենայի Գլխավոր Մեխանիզմներ

Էլեկտրոնային–մեխանիկական կոնստրուկտոր Z-bots Մեքենայի Գլխավոր Մեխանիզմներ

67,000.00 AMD

Quantity

Description

Z-bots սերիայի էլեկտրոնային–մեխանիկական կոնստրուկտոր է, որը համընկնում է լրացուցիչ կրթության համակարգին։ Հավաքածուն հարմար է որպես գործնական աշխատանքի գործիք դպրոցում և տանը՝ տեխնոլոգիա, մաթեմատիկա և ֆիզիկա ուսումնասիրելու համար։

Այս հավաքածուով կկարողանաք հավաքել այն հիմնական մեխանիզմները, որոնք մեզ շրջապատում են առօրյա կյանքում, նաև  ուսումնասիրել դրանց աշխատանքի սկզբունքը՝ սկսած ամենապարզ լծակից մինչև մեքենայի դիֆերենցիալը:

Մանրամասն ուղեցույցը բաժանված է երեք գրքի, որոնք սկզբից կծանոթացնեն ձեզ բազային տարրերի ու հանգույցների հետ, իսկ հետո կցուցադրվի թե ինչպես են այս բազային հանգույցները կիրառվում մեզ ծանոթ մեխանիզմներում. Մեքենաներում, կռունկներում, կշեռքներում ու ժամացույցներում։ Բազային հանգույցների աշխատանքին կարելի է ծանոթանալ ուղեցույցում նշված QR կոդով տրված հղումով առկա անիմացիաներով։

Դուք առերևույթ կփորձեք և կիմանաք  լծակի, որդնակային փոխանցման, արգելանվի, փոկավոր փոխանցման, պարբերական պտտման համար մեխանիզի, կոնաձև ատամնավոր փոխանցման, էքսցենտրիկի, նվազեցման փոխանցիչի, կարդանի լիսեռի, դիֆֆերենցիալի և այլի աշխատանքի սկզբունքները։

Պարզ մեխանիզմներից կարող եք հավաքել բլոկներով լծակավոր ամբարձիչի մոդել, մրցարշավային մեքենա, ճոճանակային մեխանիզմով ժամացույց, և նույնիսկ ներքին այրման շարժիչի աշխատանքային մոդել։

Ընդհանուր առմամբ 34 մոդել, որոնցից 6 շարժիչային։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային–մեխանիկական կոնստրուկտոր Z-bots Մեքենայի Գլխավոր Մեխանիզմներ”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով