a
  >    >  Էլեկտրոնային կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային կոնստրուկոտր Ռոբոտյատա – Խաղ լույսի հետ

Էլեկտրոնային կոնստրուկոտր Ռոբոտյատա – Խաղ լույսի հետ

11,000.00 AMD

Quantity

Description

Նկարագրություն

Էլեկտրոնային կոնստրուկտոր «Ռոբոտիկա»-ն նախատեսված է սկսնակների համար և հնարավորություն է տալիս երեխային հասկանալ, թե ինչպես են աշխատում մեզ շրջապատող բազմաթիվ «խելացի սարքեր»: Մասնավորապես, այս կոնստրուկտորը թույլ է տալիս համոզվել, որ բոլոր գույները, որոնք դուք տեսնում եք սմարթֆոնների էկրաններին, համակարգչային մոնիտորներին, հեռուստացույցներին և գովազդային վահանակներին, ստեղծվում են ընդամենը երեք գույնի՝ կարմիրի (Red), կանաչի (Green) և կապույտի (Blue) միջոցով:

Բոլորն էլ գույներով նկարել և փորձել են դրանք խառնել նոր երանգներ ստանալու համար: Սակայն քչերն են փորձել խառնել լույսը, իսկ այստեղ արդյունքը միշտ չէ, որ կանխատեսելի է: Այս հավաքածուն հնարավորություն կտա դա հասկանալ: Առանց մեծահասակների օգնության՝ շատ պարզ և գունավոր ձեռնարկի շնորհիվ, երեխաները ընդամենը մի քանի րոպեում կկարողանան հավաքել և փորձարկել սխեման՝ ստանալով գրեթե 100%-ով դրական արդյունք: Շատ օգտակար է QR կոդի տեսքով հուշումը, որը կարելի է դիտել սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով:

 

Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւն – զոդման կարիք չկա՛

 

Մենք խորհուրդ ենք տալիս այս կոնստրուկտորը 5-10 տարեկան երեխաների համար, բայց այն հարմար է գրեթե ցանկացած տարիքի համար:

 

Ֆիզիկա խաղալու և սովորելու հիանալի միջո՛ց:

 

Միացումների պարզությունը և նկարագրությունների հստակությունը հնարավորություն են տալիս նույնիսկ 5 տարեկան երեխաներին հավաքել բարդ սխեմաներ: Միևնույն ժամանակ, էլեկտրոնիկայում փորձառու մարդկանց համար նույնպես հետաքրքիր կլինի ոչ միայն սխեմաներ հավաքելն ու փորձարկելը, այլև դրանք իրական կյանքում կիրառելը:

 

Բավականություն կստանան ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները:

 

Բացի դրանից, «Օգտագործողի ուղեցույցում» կգտնեք կոնստրուկտորի տարրերի ամբողջական ցանկը:

Հավաքածուի մեջ ներառված են՝

«Օգտագործողի ուղեցույցը»

Սխեմաների համար անհրաժեշտ տարրերը:

Սխեմաների աշխատանքի համար անհրաժեշտ են 2 AA չափի 1.5V լիցքավորիչ մարտկոցներ (վաճառվում են առանձին):

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային կոնստրուկոտր Ռոբոտյատա – Խաղ լույսի հետ”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով