a
  >    >  Էլեկտրոնային կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Հավաքածու դպրոցի և տան համար (999+)

Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Հավաքածու դպրոցի և տան համար (999+)

57,000.00 AMD

Out of stock

Description

Միջին մակարդակի էլեկտրոնային կոնստրուկտոր, որը թույլ է տալիս երեխային սկսել առավել ինտենսիվ ուսումնասիրել էլեկտրոնիկան: Այլ հավաքածուների համեմատ այստեղ ոչ միայն ներառված են նոր էլեկտորնային տարրեր, որոնք հնարավորություն են տալիս հավաքելու ավելի քան 1000 սխեմա, այլ նաև երկու հետաքրքրաշարժ գիրք։ Առաջին գիրքը ներառում է 21 պրակտիկ պարապմունք, որը համաձայնեցված է ՌԴ գործող դպրոցական ծրագրի հև 8-11 դասարանի ֆիզիկայի դասագրքերի հետ։ Հիմնական խնդիրը՝ ցույց տալ կապը դրպորցական ծրագրի և իրական կյանքի միջև։ Այդ պատճառով այս հավաքածուն ներառում է տարրեր որոնք հանդիպում են մեզ շրջապատող տեխնիկայի մեջ՝ համակարգիչներում, հեռախոսներում, ավտոմեքենաներում, հեռուստացույցներում, երաժշտական սարքերում։

Երկրորդ գրքում բերված են 999 սխեմաներ, որոնք հասանելի են երեխաներիին սկսած 5 տարեկանից։  Նույնիսկ առանց մեծահասակների օգնության, օգտագործելով միայն շատ հստակ գունային ուղեցույց, ընդամենը մի քանի րոպեում նա կկարողանա հավաքել և փորձարկել սխեման գործնականում 100% դրական արդյունքով և զարմացնել ծնողներին, ընկերներին, ուսուցիչներին։

Տարրերի բազմազանությունը թույլ կտա նույնիսկ էլեկտրոնիկայի բնագավառում խելացի մարդուն հավաքել ինչ որ նոր բան և այն կյանքի կոչել։

Այս կոնստրուկտորն արժանացել է շատ մասնագետների բարձր գնահատականին, ինչպես նաև անցել է փորձարկում շառ ռուսական դպրոցներում և երեխաների հետ զբաղվող հաստատություններում։

Խորհուրդ է տրվում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի կողմից։

Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւն – զոդման կարիք չկա՛

Միացումների պարզությունը և նկարագրության պարզությունը թույլ են տալիս նույնիսկ հինգ տարեկան երեխային հավաքել բարդ սխեմաներ, իսկ կից տարրերի բազմազանությունը թույլ կտա նույնիսկ էլեկտրոնիկայի մեջ հմուտ մարդուն ինչ–որ նոր բան հավաքել և այն կյանքի կոչել։

Հաճո՛ւյք են ստանում ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները։

Բացի այդ, «Օգտագործողի ուղեցույցում» դուք կգտնեք կոնստրուկտորի տարրերի ցանկը, ինչպես նաև դրանց նկարագրությունը: Տուփում մասեր հավաքելու հարմարության համար վերջին շապիկի վրա ցույց է տրված տարրերի դասավորությունը:

Ֆիզիկա խաղալու և սովորելու հիանալի միջո՛ց:

Այս փաթեթը ներառում է «Օգտագործողի ուղեցույց» և այն մասերը, որոնք անհրաժեշտ են ուղեցույցում առաջարկված նախագծերը կառուցելու համար: Սխեմաների նակարագրությամբ  ձեռնարկը գտնվում է արկղում՝ թափանցիկ տպատախտակի տակ: Տուփի ստորին հատվածը մասերի և գրքի հետ միասին պատված է պոլիէթիլենային թաղանթով։

Շղթաների համար պահանջվում է 4 AA մարտկոց (գնվում է առանձին) 1,5 Վ լարմամբ կամ նմանատիպ չափի լիցքավորվող մարտկոցներ 1,2 Վ լարմամբ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Հավաքածու դպրոցի և տան համար (999+)”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով