Description
Նկարագրություն
Էլեկտրոնային կոնստրուկտոր սկղբնական մակարդակի, որը հնարավորություն է տալիս երեխային ինքնուրույն, շատ կարճ ժամանակում, հավաքել իրական FM-ռադիոընդունիչ։
Ինչպես բոլոր իրական ռադիոընդունիչների դեպքում ազդանշանի որակը կախված կլինի այն տարածքից ու շինություից որտ դուք գտնվում եք։
Նույնիսկ առանց մեծահասակների օգնության, օգտագործելով պարզ ու գունավոր ուղեցույցը, երեխաները կկարողանան հավաքել և փորձարկել սխեմաները պրակտիկորեն 100% դրական արդյունքով։
Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւն – զոդման կարիք չկա՛
Մենք խորհուրդ ենք տալիս այս հավաքածուն 5-10 տարեկան երեխաների համար, բայց իրականում կոնստրուկտորը նախատեսված է գրեթե ցանկացած տարիքի համար, հաճախ տեսնում ենք, թե ինչպես են ծնողները հաճույք ստանում երեխաների հետ խաղալուց:
Դյուրին միացումները և նկարագրության պարզությունը հնարավորություն են տալիս 5 տարեկան երեխայի հավաքել բարդ սխեմաներ։ Միևնուն ժամանակ մեծահասակներին նույնպես կհետաքրքրի այդ էլեկտրոնային սխեմաները հավաքելը, փորձարկելը, ինչու չէ նաև այդ հմտությունները իրական կյանքում կիրառելը։
Բացի այդ, «Օգտագործողի ուղեցույցում» դուք կգտնեք կոնստրուկտորի տարրերի ցանկը, ինչպես նաև դրանց նկարագրությունը: Տուփում մասեր հավաքելու հարմարության համար վերջին շապիկի վրա ցույց է տրված տարրերի դասավորությունը:
Ֆիզիկա խաղալու և սովորելու հիանալի միջո՛ց:
Այս փաթեթը ներառում է «Օգտագործողի ուղեցույց» և այն մասերը, որոնք անհրաժեշտ են ուղեցույցում առաջարկված նախագծերն կառուցելու համար: Սխեմաների նակարագրությամբ ձեռնարկը գտնվում է արկղում՝ թափանցիկ տպատախտակի տակ: Տուփի ստորին հատվածը մասերի և գրքի հետ միասին պատված է պոլիէթիլենային թաղանթով։
Շղթաների համար պահանջվում է 3 AA մարտկոց (գնվում է առանձին) 1,5 Վ լարմամբ կամ նմանատիպ չափի լիցքավորվող մարտկոցներ 1,2 Վ լարմամբ:
Reviews
There are no reviews yet.