a
  >    >  Էլեկտրոնային կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ 180 սխեմա

Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ 180 սխեմա

Original price was: 25,000.00 AMD.Current price is: 21,000.00 AMD.

Quantity

Description

Սկզբնական մակարդակի էլեկտրոնային կոնստրուկտոր, որը թույլ է տալիս երեխային ծանոթանալ էլեկտրոնիկայի հրաշալի աշխարհին: Նույնիսկ առանց մեծահասակների օգնության, օգտագործելով միայն շատ հստակ գունային ուղեցույց, ընդամենը մի քանի րոպեում նա կկարողանա հավաքել և փորձարկել սխեման գործնականում 100% դրական արդյունքով և զարմացնել ծնողներին, ընկերներին, ուսուցիչներին։

Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւն – զոդման կարիք չկա՛

Մենք խորհուրդ ենք տալիս այս հավաքածուն 6-12 տարեկան երեխաների համար, բայց իրականում կոնստրուկտորը նախատեսված է գրեթե ցանկացած տարիքի համար, հաճախ տեսնում ենք, թե ինչպես են ծնողները հաճույք ստանում երեխաների հետ խաղալուց: Միացումների պարզությունը և նկարագրության պարզությունը թույլ են տալիս նույնիսկ հինգ տարեկան երեխային հավաքել բարդ սխեմաներ, իսկ կից տարրերի բազմազանությունը թույլ կտա նույնիսկ էլեկտրոնիկայի մեջ հմուտ մարդուն ինչ–որ նոր բան հավաքել և այն կյանքի կոչել։

Հաճո՛ւյք են ստանում ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները։

Բացի այդ, «Օգտագործողի ուղեցույցում» դուք կգտնեք կոնստրուկտորի տարրերի ցանկը, ինչպես նաև դրանց նկարագրությունը: Տուփում մասեր հավաքելու հարմարության համար վերջին շապիկի վրա ցույց է տրված տարրերի դասավորությունը:

Ֆիզիկա խաղալու և սովորելու հիանալի միջո՛ց:

Այս փաթեթը ներառում է «Օգտագործողի ուղեցույց» և այն մասերը, որոնք անհրաժեշտ են ուղեցույցում առաջարկված նախագծերը կառուցելու համար: Սխեմաների նակարագրությամբ  ձեռնարկը գտնվում է արկղում՝ թափանցիկ տպատախտակի տակ: Տուփի ստորին հատվածը մասերի և գրքի հետ միասին պատված է պոլիէթիլենային թաղանթով։

Շղթաների համար պահանջվում է 4 AA մարտկոց (գնվում է առանձին) 1,5 Վ լարմամբ կամ նմանատիպ չափի լիցքավորվող մարտկոցներ 1,2 Վ լարմամբ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ 180 սխեմա”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով