a
  >    >  Էլեկտրոնային կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Ֆիքսիկներ – Մաքուր Էներգիա

Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Ֆիքսիկներ – Մաքուր Էներգիա

Original price was: 14,000.00 AMD.Current price is: 12,000.00 AMD.

Quantity

Description

Էլեկտրոնային կոնստրուկտոր սկզբնական մակարդակի, որը հնարավորություն է տալիս երեխային հասկանալու, թե ինչպես են աշխատում էլեկտրական էներգիայի գեներատորը, և առանց որևէ մարտկոցի վառել լամպը կամ ստիպել շարժիչին պտտվելու։ Զգալ ինչ է էլեկտրական «բեռը» և ինչու է կարևոր ստեղծել ցածր սպառման սարքեր։ Ահա և առաջին քայլերը այլընտրանքային էներգիան հասկանալու։

Նույնիսկ առան մեծերի օգնության, օգտագործելով շատ հասկանալի գունավոր ուղեցույցը, հաշված րոպեների ընթացքում, նա կարող է հավաքել և փորձարկել սխեմաները գրեթե 100% դրական արդյունքով։ Շատ կօգնի նաև QR կոդով ներկայացված հուշումը, որը հնարավոր է դիտարկել սմարտֆոնի կամ պլանշետի օգնությամբ։

Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւն – զոդման կարիք չկա՛

Մենք խորհուրդ ենք տալիս այս հավաքածուն 5-10 տարեկան երեխաներին, բայց այն նախատեսված է գործնականում ցանկացած տարիքի համար։

Միացումների պարզությունը և նկարագրության հստակությունը նույնիսկ 5 տրեկան երեխային հնարավորություն է տալիս հավաքել բարձ սխեմաներ։ Նույնիսկ էլեկտրոնիկայի ոլորտում առավել արհեստավարժներին հետաքրքիր կլինի հավաքել և փորձարկել սխեման, և այնուհետև այն կյանքի կոչել։

Բավականություն են ստանում ոչ միայն երեխաները, այլ նաև նրանց ծնողները։

Բացի այդ, «Օգտագործողի ուղեցույցում» դուք կգտնեք կոնստրուկտորի տարրերի ցանկը, ինչպես նաև դրանց նկարագրությունը: Տուփում մասեր հավաքելու հարմարության համար մենք տրամադրում ենք տարրերի դասավորության սխեման:

Ֆիզիկա խաղալու և սովորելու հիանալի միջո՛ց:

Այս փաթեթը ներառում է «Օգտագործողի ուղեցույց» և այն մասերը, որոնք անհրաժեշտ են ուղեցույցում առաջարկված նախագծերն կառուցելու համար: Սխեմաների նակարագրությամբ  ձեռնարկը գտնվում է արկղում՝ թափանցիկ տպատախտակի տակ: Տուփի ստորին հատվածը մասերի և գրքի հետ միասին պատված է պոլիէթիլենային թաղանթով։

Շղթաների համար պահանջվում է 3 AA մարտկոց (գնվում է առանձին) 1,5 Վ լարմամբ կամ նմանատիպ չափի լիցքավորվող մարտկոցներ 1,2 Վ լարմամբ:

Նայեք նաև Ֆիկսիկներ շարքի այլ հավաքածուներ, որոնք չկրկնելով իրար լրացնում են իրար։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ Ֆիքսիկներ – Մաքուր Էներգիա”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով