a
  >    >  Էլեկտրոնային կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ ամենագնաց Լիդեր 4×4

Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ ամենագնաց Լիդեր 4×4

Original price was: 47,000.00 AMD.Current price is: 45,000.00 AMD.

Quantity

Description

Համոզված ենք, որ այս հավաքածուն կդառնա մեծ թվով երեխաների սիրելի խաղալիքը: Հզոր մարտկոց, վառ լուսադիոդային լուսարձակներ, փոփոխական անիվային բազա, շչակ, ռադիոկառավարում…

Նույնիսկ առանց մեծահասակների օգնության՝ օգտագործելով շատ հստակ գունային ուղեցույց՝ վիդեո խորհուրդներով, ընդամենը մի քանի րոպեում կարող եք 100% դրական արդյունքով ցանկացած նախագիծ հավաքել և զարմացնել ծնողներին, ընկերներին, ուսուցիչներին:

Իսկ հավաքածուն ունի հզոր կրթական պոտենցիալ. պարզապես գնեք երեք լրացուցիչ դետալ, և դուք հնարավորություն կունենաք ստեղծել ծրագրավորվող ամենագնաց մեքենա, կատարել առաջին քայլը դեպի իրական ռոբոտաշինություն: Բոլոր հրահանգներն ու ծրագրերը կարելի է անվճար ստանալ մեր կայքում:

Հեռակառավարման վահանակը նախատեսված է 99 ալիքի համար, որը թույլ է տալիս մրցույթներ անցկացնել մեծ թվով մասնակիցների հետ։

Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւն – զոդման կարիք չկա՛

Նախագծերին կցված QR կոդերը թույլ կտան տեսնել սխեմաների աշխատանքը, տեսնել բացատրությունները կամ ստուգել ձեր պատասխանների ճիշտությունը խնդիրներ լուծելիս։ Բացի այդ, «Օգտագործողի ուղեցույցում» դուք կգտնեք կոնստրուկտորի տարրերի ցանկը: Տուփում մասեր հավաքելու հարմարության համար մենք տրամադրում ենք տարրերի դասավորության դիագրամ:

Այս փաթեթը ներառում է «Օգտագործողի ուղեցույց» և այն մասերը, որոնք անհրաժեշտ են ուղեցույցում առաջարկված նախագծերը կառուցելու համար: Սխեմաների նակարագրությամբ  ձեռնարկը գտնվում է արկղում՝ թափանցիկ տպատախտակի տակ: Տուփի ստորին հատվածը մասերի և գրքի հետ միասին պատված է պոլիէթիլենային թաղանթով։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ ամենագնաց Լիդեր 4×4”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով