Description
Նա իսկապես խելացի է: Մեքենան հասկանում է մարդու ձայնը, լսում է ռադիոհրամանները, միացնում է լուսարձակները, ձայներ է հանում, ճանաչում է խոչընդոտները և նույնիսկ կարող է չափել դրանց հեռավորությունը… Այս ամենը հնարավոր է դարձել ժամանակակից թվային ազդանշանի պրոցեսորի (DSP) շնորհիվ, որը մեքենայի «ուղեղն» է.
Հնարավոր է մեքենայի կառավարման երեք ռեժիմ
- Ռադիոկառավարում – մեքենան կառավարվում է հեռակառավարման վահանակով
- Ձայնային կառավարում – մեքենան հասկանում է ձայնային հրամանները
- Ինքնավար ռեժիմ – մեքենան, կախված իր ճանապարհին խոչընդոտների առկայությունից, ինքն է ընտրում ճանապարհը:
Կոնստրուկտորը ներառում է գունավոր «Օգտագործողի ուղեցույց» տարբեր նախագծեր հավաքելու համար, որտեղ դուք կգտնեք նաև էլեկտրոնային տարրերի ցուցակն ու նկարագրությունը։
Այս հավաքածուի բոլոր տարրերը համատեղելի են Զնատոկ սերիայի այլ կոնստրուտորների հետ։
Խորհուրդ է տրվում 5 տարեկան և բարձր երեխաների համար։ Այս հավաքածուն կհետաքրքրի նաև առավել բարձր տարիքի անձանց, նույնիսկ մեծահասակներին։
Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւն – զոդման կարիք չկա՛։
Հավաքածուի մեջ նախատեսված շատ սկզբունքներ կիրառվում են իրական ավտոմեքենաներում։
Այս կոնստրուկտորի հետ աշխատելը թույլ կտա ձեզ թարմ հայացք նետել ուսուցման գործընթացին և սիրել ֆիզիկան ու էլեկտրոնիկան: «Խելացի մեքենա» կոնստրուկտորի շնորհիվ դուք կհասկանաք, որ ցանկացած գիտություն կարող է լինել հետաքրքիր, զվարճալի և ամենևին էլ ոչ բարդ, երբ այն ուսումնասիրվում է խաղային ձևով։
Շղթաների համար պահանջվում է 3 AA մարտկոց (գնվում է առանձին) 1,5 Վ լարմամբ կամ նմանատիպ չափի լիցքավորվող մարտկոցներ 1,2 Վ լարմամբ:
Ավտոնոմ ռեժիմում ավտոմեքենայի աշխատանքի համար լրացուցիչ սնուցման աղբյուրներ անհրաժեշտ չեն, այն աշխատում է հավաքածուի մեջ ներառված կուտակիչներով։
Reviews
There are no reviews yet.