a
  >    >  Էլեկտրոնային կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային կոնստրուկտոր Պատանի Էլեկտրոնիկ 32 սխեմա

Էլեկտրոնային կոնստրուկտոր Պատանի Էլեկտրոնիկ 32 սխեմա

Original price was: 11,000.00 AMD.Current price is: 10,000.00 AMD.

Quantity

Description

 

Ձեզ կառջարկվի հավաքել էլեկտրոնային տարբեր սխեմաներ (ընդհանուր 32 տարբեր նախագծեր), որոնք հստակ ցույց են տալիս ամենապարզ էլեկտրոնային սարքերի շահագործման սկզբունքները:

Օգտագործողի ձեռնարկում ներառված են սխեմաների հավաքման ուղեցույցները, ինչպես նաև բացատրություններ ու առաջադրանքներ, որպեսզի երեխան սովորի ոչ միայն էլեկտրական սխեմաներ հավաքելը, այլև մտածի հավաքված նախագծի ու դրա զարգացման մասին, ֆիզիկայի այս կարևոր բաժնի արագ յուրացման համար:

Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւնզոդման կարիք չկա՛

Հավաքածուն խորհուրդ է տրվում 8-18 տարեկան երեխաների համար, բայց իրականում կոնստրուկտորը նախատեսված է գրեթե ցանկացած տարիքի (8-88 տարեկանների) համար, հաճախ տեսնում ենք, թե ինչպես ծնողներն ավելի մեծ բավականություն են ստանում երեխաների հետ սխեմաները հավաքելիս:

Դրական արդյունքը կզարմացնի ծնողներին, ընկերներին, ուսուցիչներին, որն ավելի կոգևորի երեխաներին։

Հիանալի նվեր խաղի միջոցով գիելիքի յուրացման համար։

Բացի այդ, Օգտագործողի ուղեցույց-ձեռնարկում դուք կգտնեք կոնստրուկտորի տարրերի ցանկը, դրանց նկարագրությունը, ինչպես նաև սխեմաների հավաքման եղանակը : Ընդհանուր առմամբ ներառված է 28 էլեկտրոնային տարր, ինչը թույլ է տալիս, որոշակի փորձի դեպքում, հավաքել ավելի շատ սխեմաներ, քան նկարագրված է ձեռնարկում կամ զարգացնել առկա սխեմաները:

Ֆիզիկա խաղալու և սովորելու հիանալի միջո՛ց:

Additional information

Weight 0.5 kg

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային կոնստրուկտոր Պատանի Էլեկտրոնիկ 32 սխեմա”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով