a
  >    >  Էլեկտրոնային կոնստրուկտորներ  >  Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ 15 սխեմա

Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ 15 սխեմա

Original price was: 12,000.00 AMD.Current price is: 10,000.00 AMD.

Quantity

Description

Ձեզ կառջարկվի հավաքել ձեր առաջին լապտերը, ձեր առաջին օդափոխիչը, անցկացնել ձեր առաջին փորձերը մագնիսի միջոցով՝ ընդհանուր 15 տարբեր նախագծեր, որոնք հստակ ցույց են տալիս ամենապարզ էլեկտրոնային սարքերի շահագործման սկզբունքները:

Որպեսզի երեխան սովորի ոչ միայն էլեկտրական սխեմաներ հավաքել, այլև մտածի հավաքված նախագծի մասին, մենք տեղադրել ենք մեկնաբանություններ՝ բացատրություններով և առաջադրանքներով՝ ֆիզիկայի կարևոր գիտելիքների արագ յուրացման համար: Մենք խորհուրդ ենք տալիս այս հավաքածուն 6-12 տարեկան երեխաների համար, բայց իրականում կոնստրուկտորը նախատեսված է գրեթե ցանկացած տարիքի համար, հաճախ տեսնում ենք, թե ինչպես են ծնողները հաճույք ստանում երեխաների հետ խաղալուց: Միացումների պարզությունը և նկարագրության պարզությունը թույլ են տալիս նույնիսկ հինգ տարեկան երեխային հավաքել բարդ սխեմաներ: 100% դրական արդյունքը կարող է զարմացնել ծնողներին, ընկերներին, ուսուցիչներին։

Բացարձակ անվտանգությո՛ւն և հավաքման հեշտությո՛ւնզոդման կարիք չկա՛

Բացի այդ, «Օգտագործողի ուղեցույցում» դուք կգտնեք կոնստրուկտորի տարրերի ցանկը, ինչպես նաև դրանց նկարագրությունը: Ընդհանուր առմամբ կա 17 մաս, ինչը թույլ է տալիս, որոշակի փորձի դեպքում, հավաքել ավելի շատ նախագծեր, քան նկարագրված է օգտագործողի ձեռնարկում: Տուփում մասեր հավաքելու հարմարության համար վերջին շապիկի վրա ցույց է տրված տարրերի դասավորությունը:

Ֆիզիկա խաղալու և սովորելու հիանալի միջո՛ց:

Այս փաթեթը ներառում է «Օգտագործողի ուղեցույց» և այն մասերը, որոնք անհրաժեշտ են ուղեցույցում առաջարկված նախագծերն կառուցելու համար: Սխեմաների նակարագրությամբ  ձեռնարկը գտնվում է արկղում՝ թափանցիկ տպատախտակի տակ: Տուփի ստորին հատվածը մասերի և գրքի հետ միասին պատված է պոլիէթիլենային թաղանթով։

Շղթաների համար պահանջվում է 4 AA մարտկոց (գնվում է առանձին) 1,5 Վ լարմամբ կամ նմանատիպ չափի լիցքավորվող մարտկոցներ 1,2 Վ լարմամբ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Էլեկտրոնային կոնստրուկտոր Զնատոկ 15 սխեմա”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով